Արաբական ծովում աղետի ենթարկվող առեւտրային նավից այս գիշեր Հնդկաստանի ռազմածովային ուժերը փրկել են անձնակազմի 19 անդամներին: Այս մասին հայտնել է Հնդկաստանի ՌԾՈՒ շտաբի պաշտոնական ներկայացուցիչները:
«Այս գիշեր աղետի ազդանշան է ստացվել «Ջինգալ Քամաքշի» առեւտրային նավից, որը ծով էր դուրս եկել փոթորկոտ եղանակին եւ փաստացի անկառավարելի դարձել Մումբայիից 40 մղոն հեռավորության վրա: Անձնակազմը խնդրել է անհապաղ տարհանել իրենց: Չնայած ոչ հեշտ պայմաններին, Հնդկաստանի ռազմածովային ուժերին հաջողվել է փրկարար գործողություն իրականացնել եւ նավից տարհանել անձնակազմի 19 անդամներին»,-ասել է նա:
Այս պահին նավի վրա է գտնվում նավի հրամանատարը, որը փորձում է փրկել նավը կործանումից: Հրամանատարի հետեւից ուղղաթիռ կուղարկվի, որպեսզի համոզեն նրան ռիսկի չենթարկել սեփական կյանքը եւ լքել խորտակվող նավը:





























