Թուրքիայի արտգործնախարարությունը սուր քննադատության է ենթարկել հունիսի 20-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի կողմից 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն որակելու փաստը։ Նշենք, որ վարչապետը Բելգիայի խորհրդարանում իր կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ 1915-1917 թթ. ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել էր Օսմանյան Կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանություն։
«Այս հայտարարությունը չի համապատասխանում պատմական իրականությանը։ Դա կարող է իր բացասական ազդեցությունն ունենա Թուրքիայի եւ Բելգիայի միջեւ երկկողմ հարաբերությունների վրա։ Շառլ Միշելի հայտարարությունն անընդունելի է։ Նման քայլը չի կարող արդարացված լինել»,- ասված է թուրքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ, գրում է Neue Zürcher Zeitung-ը։





























