Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 20-ին, ժամը 17.45-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 24-ամյա Միհրան Մ.-ն եւ հայտնել, որ լոտո վաճառողն իրեն հարվածել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, լոտո վաճառող, 62-ամյա Սամվել Կ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է ձախ այտին` պատճառելով վնասվածք:

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: