Ոստիկանության Հրազդանի բաժնում հունիսի 20-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասում վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունենում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ մասի կտրած-ծակած թափանցիկ վերքով» իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա Կարեն Ս.-ն, որն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Կարեն Ս.-ին դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել 39-ամյա Ռաֆիկ Ա.-ն, ով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 20-ին, ժամը 22.00-ին, մեղայականով ներկայացել է բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի շուկային հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Կարեն Ս.-ին:
Դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Ռաֆիկ Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:





























