Հունիսի 21-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտ գտնվող պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, 45-ամյա Արմեն Ղ.-ին պատկանող պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է բռնկվել եւ այրվել է ամբողջ արտադրամասը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում` մարտական 5 հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Վնասի չափը պարզվում է:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























