Շարունակելով ձեւավորված արդյունավետ գործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ ՀՀ կենտրոնական բանկն այս տարի եւս իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիրը Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում:

Ընդլայնելով ծրագրի շրջանակները՝ այս տարի Հայաստան են ժամանել հինգ ուսանողներ՝ Յուլիանա Սավոստենկոն, Աննա Պապպը, Մայքլ Հեն, Քեվին Միլլերը եւ Մարկ Փափազյանը:

Նշենք, որ նախորդ տարի ծրագրին մասնակցում էին երեք ուսանողներ:

Ուսանողները հետազոտություններ են իրականացնում «Արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները՝ որպես ձեռնարկատիրության ֆինանսավորման աղբյուր», «Ապրանքային շուկայում գների փոխանցման մեխանիզմները», «Ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել Չինաստանի ներդրողների համար», «Եվրասիական տնտեսական միությունը եւ ընկերությունների վարքագիծը», «Սիրիահայերի ներhոսքի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմաներով:

Բոլոր ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի Տնտեսական հետազոտությունների վարչությունում: