Գյումրիում օրերս դժբախտ դեպք է եղել, այրվել է 7 ամսական երեխա: NEWS.am-ի տեղեկություններով՝ բալիկը այրվածքներ է ստացել լողանալու ջրի տաք լինելու պատճառով: Նրան անհապաղ տեղափոխել են Երեւան, այժմ գտնվում է Այրվածքաբանական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխայի մարմնի մակերեսի 30 տոկոսը այրվել է, վիճակը կայուն ծանր է: Բժիշկները հույս ունեն, որ երեխան կհաղթահարի ճգնաժամը, քանի որ դեռեւս մոր իմունիտետի ազդեցության դաշտում է: