Կոտ դ'Իվուարում հատուկ գործողության ընթացքում աշխատանքային ստրկությունից ազատվել է 48 երեխա, եւս 22 մարդ ձերբակալվել է մարդկանց առեւտրի կասկածանքով:

Հատուկ գործողությանը, որն անցկացվել է Ինտերպոլի եւ միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ, մասնակցել է մոտ 200 ոստիկան:

Հաղորդվում է, որ ազատ արձակված երեխաները Բուրկինա Ֆասոյից են, Գվինեայից եւ Մալիից, ինչպես նաեւ Կոտ դ'Իվուարի հյուսիսից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

5-16 տարեկան երեխաները փաստացի եղել են ստրկության մեջ. նրանք ստիպված են եղել աշխատել պլանտացիաներում էքստրեմալ պայմաններում՝ դրա դիմաց որեւէ փոխհատուցում չստանալով: