Բոլիվիայում պատրաստվում են Հռոմի Պապի ընդունելությանը։ Պոնտիֆիկոսը լատինաամերիկյան այդ երկիր կայցելի հուլիսի 8-10-ը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանցիսկոս Պապին տորթ են նվիրելու, որը թխված կլինի կոկա բույսի տերեւներից ստացած ալյուրից։ Հիշեցնենք, որ կոկա բույսի տերեւները ծամելը այնտեղ մշակույթի մաս է կազմում։ Պապին կմատուցեն նաեւ մատե թեյ, որը նույնպես պատրաստվում է կոկա բույսից, որի տերեւներն օգտագործվում են կոկաին թմրանյութի արտադրության համար։ Նշենք, որ Բոլիվիայում այդ բույսը օգտագործվում է որպես թարմացնող, տոնուսը բարձրացնող միջոց։ Հռոմի Պապին այդ նվերները կմատուցի կոկա բույսի արտադրության գործիչների արհմիությունը, որի նախագահը երկրի նախագահ Էվո Մորալեսն է, գրում է ՏԱՍՍ-ը։





























