Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում կալանավորվել է Ռուանդայի հետախուզության պետ Քարենզի Քարաքեն։
54-ամյա Քարաքեն Իսպանիայի կողմից միջազգային քրեական հետախուզման մեջ էր գտնվում ռազմական հանցագործությունների պատճառով։ Նա մեղադրվում է վարձու սպանությունների մեջ, որոնք կազմակերպել է իր աշխատանքային գործունեության օրոք՝ 1994թ. Ռուանդայի ցեղասպանության ֆոնին։
Նրան նաեւ մեղադրում են Իսպանիայի 3 քաղաքացու սպանության մեջ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։





























