Ուկրաինայի Գերագույն ռադան քննարկում է համաուկրաինական հանրաքվեի մասին օրենքը, տեղեկացնում է Ռադայի կայքը։
Հաղորդվում է, որ փաստաթուղթը առաջ է քաշվել բոլոր խմբակցությունների կողմից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է որոշվի համաուկրաինական հանրաքվեի միջոցով։





























