ԱՄՆ-ը մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ իր արեւելյան սահմանները դաշինքի պաշտպանունակության բարձրացման եւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններից անհանգստացած դաշնակիցների վստահությունը բարձրացնելու համար։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։
«Մենք դիտարկում ենք այդ հնարավորությունը ու քննարկում ենք դա մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Քարթերը։ Նրա խոսքով՝ պլանները վերաբերում են սպառազինություններին, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի զորքերի ուսումնառության համար, մեջբերում է ՄԱՆ պաշտպանության փոխնախարարի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կդիմակայենք ազդեցության նախկին գոտին վերականգնելու Ռուսաստանի ջանքերին»,- ասել է Քարթերը՝ մատնանշելով Ուկրաինայի ճգնաժամը։





























