Ռուսաստանի հատուկ ծառայություններն ուժեղացրել են իրենց ակտիվությունը Ֆինլանդիայում, հաղորդել է Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունը:

YLE հեռուստաընկերության պորտալը հաղորդել է, որ այսպիսով երկրում առաջին անգամ Ռուսաստանին համարել են մի պետություն, որը Ֆինլանդիայի տարածքում հետախուզական գործունեություն է ծավալում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հատուկ ծառայությունների տվյալներով, ռուսական հետախուզության գործունեությունն ակտիվացել է Ղրիմի իրադարձություններից հետո: