Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը անհրաժեշտ է քննարկել խորհրդարանի արտահերթ նիստում։ Այս մասին ՀՀ խորհրդարանում այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
«Եկեք փորձեք քննարկենք իրավիճակը, ձեւավորենք ժամանակավոր հանձնաժողով, որը եզրակացություն կտա»,- ասաց Մարգարյանը։ «Խորհրդարանը լիազորություններ չունի ազդել շուկան կարգավորող մարմնի վրա։ Կան համապատասխան ընթացակարգեր»,- հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։;





























