Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 14-ը:

Բացահայտվել է գողության`6, խարդախության` 5, մաքսանենգության` 2, յուրացման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության և հարկերից խուսափման  1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: