Դեբեդ գետում խեղդված 14-ամյա տղան Այրում քաղաքից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՏԿԱԻՆ-ից:

Մեզ հայտնեցին, որ տղան լողալու էր գնացել հասակակից ընկերոջ հետ, նրանք լողում էին «պենոպլաստի» վրա, երկուսին էլ ջրի հոսանքը քշեց տարավ, մեկին հաջողվեց դուրս գալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 22-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում` Դեբեդ գետում («Վոտխոզ» կոչվող պոմպակայանի տարածքում), երեխա է խեղդվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն, մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Շ.-ն (ք.Այրում, ծնվ. 2000թ., վիճակը բավարար) գետից դուրս է բերվել տեղի ուժերով: Ջրափրկարարները գետից դուրս են բերել Լ. Գ.-ի (ծնվ.2000թ., ք.Այրում) դին: