Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չի ընդունել օրինագիծը, որը պետական պաշտոնյաներին արգելում է դիսերտացիա պաշտպանել: Օրինագծին «կողմ» է քվեարկել այդ պահին Ազգային Ժողովի դահլիճում ներկա ՀՀԿ 60 պատգամավոր: Մեկ հոգի ձեռնպահ է եղել:
Օրինագիծը չի ընդունվել, քանի որ դրա համար անհրաժեշտ էր 66 ձայն: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի պարզաբանմամբ (որն ընդդիմությանն առաջարկել էր չքվեարկել), օրինագիծը թույլ է նրանով, որ խոստովանում է պետական պաշտոնյաների կեղծ-գիտական աշխատանքներից պաշտպանվելու եւ բուհերի ուսխորհուրդներին պաշտպանելու՝ իշխանությունների անկարողությունը:





























