ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսային խոսակցությունները: Նրա խոսքով, ամերիկյան հետախուզության թիրախում երբեք չեն եղել Օլանդի հեռախոսազրույցները:
Ֆրանսիայում խոշոր սկանդալ է հասունանում WikiLeaks-ի հերթական հացահայտումներից հետո: Պարզվել է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները գտնվել են ամերիկյան հատուկ ծառայությունների սեւեռուն ուշադրության ներքո: Այս մասին գրել է ֆրանսիական ազդեցիկ Liberation թերթը:
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցները, նաեւ հետեւել է նրանց էլեկտրոնային հաղորդագրություններին:





























