Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պարծեցել է իր զենքով։ Ինչպես փոխանցում է Vesti.Az –ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 97-րդ տարեդարձի կապակցությամբ տարածած ուղերձում նշվում է, որ իրականացվում է ռազմական նշանակության սարքերի վերամշակում, մոդերնիզացում եւ վերանորոգում։ «Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում զորքերին զենք-զինամթերով ապահովելու, զենքի փոխանակման եւ նորը ձեռք բերելու խնդրին»,-ասված է ուղերձում։
Հասանովը պատմել է նաեւ զորքերի մարտունակության բարձրացման նպատակով ձեռք բերած զենքի եւ ռազմական տեխնիկայի մասին։ «Ստորաբաժանումներն եւ զինվորական մասերը ապահովված են «Msta-S», «Vena» ինքնագնաց հրետանային սարքավորումներով, «Sakarya» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, «Sani» ականանետային համալիրներով, TOS-1A ռեակտիվ սարքավորումներով, նոր սպառազինություններով, T-90S, BMP-3, BTR-82A, զրահատեխնիկայով»,-ասված է հայտարարության մեջ։





























