Հունիսի 22-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Լուսինե Ե.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կնոջը վնասվածքը պատճառել է ամուսինը` 48-ամյա Վաղինակ Ա.-ն՝ վիճաբանության ժամանակ ոտքով հարվածելով որովայնին:

Լուսինե Ե.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: