Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ենթականերին ինքնաներշնչման դասեր է տվել։ Ինչպես գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ կայքը, Ադրբեջանի ԶՈւ ձեւավորման 97-ամյակի կապակցությամբ նախարարը ամպագոռգոռ հայտարարություն է տարածել թշնամուն իրենց զենքի ուժով վախեցնելու մասին։

«Թշնամուն ցուցադրելով մեր հզորությունը՝ մենք հստակ հասկացնել տվեցինք, որ հակամարտության կարգավորման միակ ուղին մեր տարածքից հայկական զորքերի դուրսբերումն է եւ ադրբեջանական օկուպացված հողերը ազատելը։ Թշնամին պետք է հասկանա դա։ Զինված ուժերի միակ պարտավորությունը ցանկացած պահի թշնամուն ջախջախելն է։ Մենք պատրաստ ենք դրան։ Մարտական հրաձգության, մարզանքների եւ տարբեր տեսակի զորքերի մարտունակության բարձրացումը ապացուցում է, որ հաղթանակի օրը մոտ է»,- պարծեցել է Հասանովը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ադրբեջանական բանակի կորուստների 2/3-ը ոչ մարտական կորուստներն են, որոնք վկայում են կարգապահական խնդիրների մասին։