Բաղրամյան պողոտայում ակտիվիստները վեճի են բռնվել Երեւանի Ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի հետ։

Ցուցարարները պահանջել ուղիղ պատասխան տալ հարցին, թե իրենք իրավունք ունե՞ն պաշտպանվել քաղաքացիական հագուստով անձանցից, որոնք ներկայանում են որպես ոստիկան: «Եթե անգամ ոստիկանը քաղաքացիական հագուստով է, նա թեւկապ ունի»,- պատասխանեց Օսիպյանը։ «Այսինքն՝ ով որ քաղաքացիական հագուստով է եւ առանց թեւկապի, ուրեմն նա ոստիկան չէ՞։

Եթե նման մեկը որոշի, որ ինձ կարելի է գետին տապալել, թեւերս ոլորել, ես իրավունք ունե՞մ պաշտպանվել»,- հարցրեց ցուցարարներից մեկը։ Օսիպյանը նշեց, որ նման մարդկանց տեսնելու դեպքում անհապաղ պետք է դիմել ոստիկանական համազգեստով անձանց։  Դիտարկմանը, իսկ եթե կողքը կանգնած ոստիկանը ոչ մի կերպ դրան չի արձագանքում, Օսիպյանը պատասխանեց. «Եթե ձեր կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, ապա, այո, իրավունք ունեք։ Ուրիշ ո՞նց բացատրեմ»։