Երեւանի Մամիկոնյանց փողոցի բազմաբնակարան շենքում բնակվող մանկավարժական համալսարանի 47-ամյա կին դասախոսը շենքի 11-րդ հարկի միջանցքում ծեծի է ենթարկվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ վերջինս դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ իրեն մետաղյա ձողով ծեծել է շենքի բնակչուհին, իսկ նրա եղբայրը ձեռքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին, մայրն էլ՝վնասել բնակարանի մուտքի դուռը: Նշանակվել է դատաբժշկական  եւ դատապրանքագիտական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: