Երեւանում՝ Շարուրի 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում, հունիսի 24-ին բացվել է ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիայի բացումը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ նախարար Արմեն Երիցյանը։

Նշենք, որ մինչ օրս Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը աշխատանքներն իրականացնում էր շարժական լաբորատորիաների օգնությամբ։ Նոր լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա հետագայում ընդլայնել նրա գործունեության ոլորտը։ Բացի այդ, լաբորատորիայում ստեղծել է հյուրանոցային դռների փորձարկման կետ։ Միջազգային չափանիշներով հյուրանոցի դռները հրդեհի դեպքում մինչեւ 800 աստիճան ջերմաստիճանի պարագայում պետք է դիմանան մոտ 30 րոպե։

Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի խոսքով՝ լաբորատորիան համապատասխանում է միջազգային չափանիշներին։ «Սա տարածաշրջանում առաջին  նման լաբորատորիան է։ Բոլոր դռներն ու պատուհանները պետք է այստեղ փորձարկում անցնեն, որպեսզի կարողանան 30 րոպե դիմակայել հրդեհին մինչեւ հրշեջների ժամանելը»,- նշեց Պետրոսյանը եւ հավելեց, որ նախարարի հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ նամակներ ուղարկվեն Իրան ու Վրաստան, որպեսզի այդ երկրներից նույնպես գան Հայաստան՝ մեր ծառայությունից օգտվելու։