Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Մեժուեւին, հաղորդում է «Բելտա»-ն:
Նշվում է, որ նախագահը Մեժուեւին պաշտոնից ազատել է վերջինիս խնդրանքով:
«Բելառուսի նախագահը զբաղեցրած պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Մեժուեւին վերջինիս խնդրանքով՝ կապված բարդ ընտանեկան հանգամանքների հետ»,-նշված է հաղորդագրությունում:





























