Եվրամիությունը նախատեսում է հուլիսի վերջին ԵՄ տարածքում 40 հազար միգրանտների տեղաշարժման հետ կապված հարցը լուծել կամավորության սկզբունքով, ոչ թե Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվող մեծխանիզմով: Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

Եվրահանձնաժողովը ավելի վաղ առաջարկել էր պարտավորեցնել ԵՄ անդամ 23 երկրներին իրենց տարածքում ընդունել Սիրիայից ու Էրիթրեայից Հունաստան ու Իտալիա ժամանած շուջ 40 հազար փախստականների մի մասին:

Նա նշել է, որ Իտալիայում եւ Հունաստանում փախստականների ընդունման պարտադիր քվոտաների քննարկման ժամանակ 12 կամ 13 երկրներ կտրականապես դեմ են եղել դրան:

«Եւս 12 երկրներ պատրաստ են եղել աշխատել պարտադիր հիմքով, բայց նրանց դուր չեն եկել բաշխման սկզբունքները, իսկ երկու երկրներ դժգոհ են եղել թվերից՝ պնդելով, որ 40 հազարը բավարար չէ»,-հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: