ՌԴ Պետդուման վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնագրի արձանագրությունը, որով մինչեւ 2016թ. երկարաձգվում է Հայաստանին առանց տուրք բնական գազ, նավթամթերք եւ ալմաստ մատակարարելու որոշումը։
2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված միջկառավարական համաձայնությունը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան առանց տուրք բնական գազ, նավթամթերք եւ ալմաստ մատակարարել, որն անհրաժեշտ է ներքին սպառման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























