«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը այսօր հունիսի 24-ի  առավոտյան ժամը 12:00-ից, հացադուլ է հայտարարել ՝ ի աջակցություն «Ոչ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների: NEWS.am-ին այս մասին հայտնեց դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:

«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել այս կերպ բողոքի բոլոր մասնակիցներին»,- փոխանցել է Վարդան Պետրոսյանը: 

Աշխեն Պետրոսյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը առողջական խնդիրներ ունի եւ հարազատները անհանգստացած են նրա հացադուլ հայտարարելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը: Ուժային գործողությունն սկսվել է առավոտյան ժամը 05.25-ին: Ոստիկանություն բերման էին ենթարկվել 237 ակտիվիստներ, այդ թվում լրագրողներ:

Հունիսի 23-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, երկու ժամ Ազատության հրապարակում անցկացնելուց հետո, ցուցարարները որոշեցին նորից երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա եւ նստացույց հայտարարել:

 Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: