Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում հունիսի 23-ին, հայտնաբերվել է 83-ամյա թոշակառուի դի: NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգից հետո դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են տանտիրոջ՝ Վ. Մ.-ի դին:
Նրա ձախ ոտքի սրունքի ներսային կողմում հայտնաբերվել է վնասվածք: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում:





























