Թագուհի Եղիսաբեթ II-ը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում շրջել են նավակով, հաղորդում է Associated Press-ը:
Թագուհին եռօրյա այց է կատարել Գերմանիա, որի ընթացքում հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ նավակով զբոսնել Շպռեեե գետում, հաղորդում է Gazeta-ն:
Եղիսաբեթ II-ն ու իր ամուսին Ֆիլիպը այցելել են պալատ, հանդիպել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ:
Ուրբաթ թագավորական զույգը նախատեսում է հանդիպել Բեռլինի բնակիչների հետ եւ այցելել Բարգեն Բելզենի նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար:





























