Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակում է երկխոսությունը կողմերի հետ՝ կապված երկու ադրբեջանցի զինվորների անհետ կորելու հետ:

ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հունիսի 23-ին Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ Բաքվի պատվիրակությանը տեղեկացրել են երկու զինծառայողների կորստի մասին: ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք միջնորդ, շարունակում է երկխոսությունը կողմերի հետ՝ պարզելու համար զինծառայողների ճակատագիրը:

Հիշեցնենք, որ հայկական կողմն արդեն հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորներ չեն հատել սահմանը: Հնարավոր է, զինվորները պայթել են ականի վրա չեզոք տարածքում: