Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 23-ին, ժամը 18.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 43-ամյա Արմեն Շ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ի մասի մեղադրանքով:



























