Գյումրիում լողանալու ջրի տաք լինելու հետեւանքով այրվածքներ ստացած 7 ամսական երեխան մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Այրվածքաբանական հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ երեխայի մարմնի մակերեսի 30 տոկոսը այրվել էր, ինչ-որ պահ լավացավ վիճակը, բայց խաբուսիկ էր, դուրս չեկավ ճգնաժամից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում օրերս դժբախտ դեպք է եղել, այրվել է 7 ամսական երեխա: NEWS.am-ի տեղեկություններով՝ բալիկը այրվածքներ է ստացել լողանալու ջրի տաք լինելու պատճառով: Նրան անհապաղ տեղափոխել են Երեւան, գտնվում էր Այրվածքաբանական կենտրոնում: