Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Յաննիկ Ժադոն առաջարկել է ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալ՝ ի պատասխան ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների հեռախոսների գաղտնալսման:

Ըստ Le Figaro պարբերականի, Ժադոն պահանջել է «անձնագիր տրամադրել Էդվարդ Սնոուդենին, որը քաղաքական ապաստանի կարիք ունի»:

Gazeta-ի փոխանցմամբ, Ժադոն ընդգծել է, որ եթե Ֆրանսիան ընդունի ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին, Սնոուդենը կկարողանա կիսել ԱՄՆ-ի կողմից լրտեսության մասին տվյալները: