Ամերիկյան ակտիվիստներն անտուն կատուների համար տեր գտնելու նոր միջոց են մտածել:
Իլինոյս նահանգի յոգայի ստուդիայի տերերը հետաքրքիր փորձ են անցկացրել: Ստուդիան առաջարկում է պարապել կատուների ընկերակցությամբ:
Ըստ Mignews-ի, առաջին պարապմունքն անցկացվել է 6 կենդանիների մասնակցությամբ: Մի քանի օր անց յոգայի կենտրոնում պարապմունքներից հետո այցելուները կատուներին տուն են տարել:
Ստուդիայի ղեկավարությունը կարծում է, որ կատուներն իրենց հաճախորդներին դուր են եկել, քանի որ պարապմունքի ընթացքում թուլացել են եւ ցուցադրել իրենց քնքուշ բնավորությունը:





























