ՆԱՏՕ-ն մտադիր է վերանայել իր միջուկային քաղաքականությունը՝ ի պատասխան Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի, որը պայմանավորված է Ուկրաինայի իրադարձություններով, գրում The Guardian-ը:

«Գոյություն ունի իրական անհանգստություն, որ  Ռուսաստանը հրապարակավ հայտարարում է իր միջուկային ուժերն ավելացնելու պլանների մասին: Դաշինքի ներսում շատ քննարկումներ են տեղի ունենում միջուկային սպառազինությունների մասին, բայց դրանք շատ դանդաղ են ընթանում: Մենք պետք է պահպանենք անհրաժեշտ շրջահայացությունը կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-պարբերականին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta-ն:

ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարությունը պետք է քննարկվեր Բրյուսելում Դաշինքի ՊՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում, սակայն ԱՄՆ-ը մտադիր է մինչեւ տարեվերջ քննարկում կազմակերպել ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության նորացման հարցը՝ ՆԱՏՕ-ի երկրների նախարարների մակարդակով: Կքննարկվի նաեւ զորավարժությունների ժամանակ միջուկային զենքի դերի բարձրացման հարցը: Նաեւ նախատեսվում է քննարկել, թե ինչպես պետք է մեկնաբանել միջուկային զենքի արդիականացման մասին ՌԴ իշխանությունների հայտարարությունները, արդյոք դրանք պետք է լուրջ ընդունել, թե դա ընդամենն ագրեսիվ հռետորություն է: