ԱՄՆ օրենսդրության մեջ նոր փոփոխությունները հնարավորություն են տալիս նախագահ Բարաք Օբամային պատժել արտասահմանյան այն բանկերին, որոնք աշխատում են պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների կամ քաղաքացիների հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Օտարերկրյա բանկերին պատժելու մասին որոշումը ընդգրկված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի 5-րդ գլխում։ Այն պատիժ է նախատեսում ցանկացած արտասահմանյան բանկի նկատմամբ, որը գիտակցաբար օժանդակել է ՌԴ այն քաղաքացիների ֆինանսական գործարքներին, որոնք գտնվում են պատժամիջոցների ցուցակում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարբերականը նշում է, որ այս քայլը կհանգեցնի նրան, որ բանկերը աստիճանաբար ռուս հաճախորդների հետ աշխատելու ավելի քիչ ցանկություն կցուցաբերեն։





























