Ադրբեջանում մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհին տանջել է երեխաներին: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, սոցիալական ցանցի օգտատերերը վրդովված իրար են փոխանցում տեսակադրերը, որոենք նկարահանվել են մանկապարտեզներից մեկում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է դաստիարակչուհին ծեծում երեխաներին եւ անգամ խեղդում երեխային, որը հրաժարվում է ուտել: Հստակ լսվում է, որ դաստիարակչուհին խոսում է ադրբեջաներենով:
Առայժմ անհայտ է, թե որ մանկապարտեզում է դա տեղի ունենում: Օգտատերերը նշում են միայն, որ տեսակադրերն արվել են Հարավային Ադրբեջանում:





























