Լեհաստանի Մոդլին  օդանավակայանում Airbus A380 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ օդանավում հայտնաբերվել է կասկածելի իր, հայտնում է TVN24-ը։

Հաղորդվում է, որ վայրէջքի պահին թռիչքուղու վրա արդեն կար 13 հրշեջ բրիգադ, գրում է Gazeta-ն։

Դալլաս-Դուբայ չվերթն իրականացնող օդանավը դեռեւս սպասում է թռիչքի։ Օդանավում եղել է մոտ 10 ուղեւոր։

Այս պահին մասնագետները զննում են հայտնաբերված սարքը, որի մեջ կարող է պայթուցիկ լինել։