ՆԱՏՕ-ն չի կարող լուծել Ուկրաինայի բոլոր խնդիրները, հայտարարել է դաշինքի քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի կողմից օգնություն ցուցաբերելու մասին ուկրաինացի լրագրողներին հարցին։

«ՆԱՏՕ-ն չի կարող լուծել Ուկրաինայի բոլոր խնդիրները։ Դա պետք է անեն իրենք ուկրաինացիները»,-ասել է նա։

«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի առաջ շատ բարդ խնդիր է դրված՝ ռազմական կոնֆլիկտի պայմաններում երկարաժամկետ բարեփոխումներ անցկացնել։ Սակայն դա հենց այն է, ինչ Ուկրաինան պետք է անի այսօր։ Կարեւորագույն տարրը կաշառակերության դեմ պայքարն է»,- նշել է Սթոլթենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։