Ադլերում եւ Սոչիի շրջանի Կուդեպստա ավանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքապետարանից։
«Ադլերում եւ Կուդեպստայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել։ Այնտեղ իրավիճակն ամենաբարդն է»,- նշել են քաղաքապետարանում։
Սոչիի օդանավակայանը հորդառատ անձրեւների պատճառով փոխել է չվացուցակը։ 4 չվերթ վայրէջք են կատարել պահուստային օդանավակայաններում։





























