Ռուսաստանը միշտ տեղյակ է եղել, որ ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանությունը ուղղված է իր եւ Չինաստանի դեմ, եւ դա հաստատվում է։
Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։
«Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ ԱՄՆ ՀՀՊ համակարգը առաջին հերթին Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ է, բայց այդ գործողությունները, որոնք հիմա են կատարվում, դա հաստատում են։ Մենք չենք կարող արձագանքել այն սպառնալիքներին, որոնք գալիս են ՆԱՏՕ-ից»,- հայտարարել է նա լրագրողներին, գրում է ՏԱՍՍ-ը։
Պատրուշեւը նշել է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին ԽՍՀՄ նախկին հանրապետություններին իր կազմում ընդգրկելու միջոցով։





























