Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Թերջենյան-Թոմաս կամավորական ծրագրի մասնակիցները ժամանել են մայրաքաղաք Վաշինգթոն` մեկնարկելու իրենց 8 շաբաթյա ամառային կամավորական ծրագիրը: ԱՄՆ ողջ տարածքից հավաքագրված տասը ուսանող ապրելու են միասին եւ աշխատելու Վաշինգտոնում` ներգրավվելով պետական, հասարակական կազմակերպությունների (ՀԿ), եւ մասնավոր սեկտորի զանազան գործառույթներում:

«Որպես ծրագրի շրջանավարտ, շատ հաճելի է դարձյալ վերադառնալ Վաշինգթոն` ընդունելու այս տարվա կամավորական խմբին»,- նշեց Համագումարի կամավորական ծրագրի համակարգող Մարիամ Փաշայանը: «Ժամանելուն պես կամավորները խորապես ներգրավվեցին քաղաքում տեղի ունեցող միջոցառումներում: Հուսով եմ  անցած տարի ստացած իմ փորձը  կկարողանամ հաջողությամբ փոխանցել այս տարվա կամավորներին»,- ասաց Փաշայանը:

Ծրագրի Հիմնական գաղափարներ բաղադրիչի շրջանակներում, Համագումարի կամավորներն այցելեցին ԱՄՆ Կոնգրես՝ հանդիպելու  կոնգրեսականներ Ադամ Շիֆի (դեմոկրատ-Կալիֆորնիա), Աննա Էշուի (դեմոկրատ-Կալիֆորնիա) եւ Բրեդ Շերմանի  (դեմոկրատ-Կալիֆորնիա) իրավաբանական գծով օգնական Արլեթ Աբրահամյանի հետ: Ծրագրի Դասախոսությունների շարք բաղադրիչի շրջանակներում, Համագումարի կամավորները հանդիպեցին ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի պետական պաշտոնյաների, Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանի եւ Համագումարի աշխատակազմի հետ: Ի լրումն, կամավորները ներգրավվել են քաղաքի տարբեր հասարակական միջոցառումներում, ինչպիսիք են`Սպիտակ տան շրջայցը, այցելել ազգային հուշակոթողներ, ինչպես նաեւ հուլիսի 4-ին Վաշինգտոնում կնշեն Ամերիկայի անկախության օրը: