Ֆիլիպիններում սպանել են CNN-ի տեղական բաժնի օպերատորի օգնականին։ Այս մասին գրում է Inquirer-ը՝  վկայակոչելով ոստիկանության պետ Ջոնելա Էստոմոյին։

Միջադեպը տեղի է ունեցել Իմուս քաղաքում։ Անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են 29-ամյա Ջանաթան Օլանդի գլխին։ Չարագործները դիմել են փախուստի, փոխանցում է Gazeta-ն։