Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:
ՀՀ վարչապետը եւ ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր են գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման մակարդակը եւ կարեւորել երկկողմ առեւտրատնտեսական գործակցության խորացումն ու ընդլայնումը:
Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի սերտացմանը եւ ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր:





























