Ճապոնիայի իշխանությունները ի կատար են ածել բանտարկյալներից մեկի մահապատիժը։ Հանցագործի մասին հայտնի է միայն այն, որ նա 44-ամյա Ցուկասա Կանդան է, ով 2007թ. 2 հանցակիցների հետ առեւանգել եւ սպանել էր 31-ամյա մի կնոջ։
Սա վարչապետ Սինձո Աբեի օրոք իրականացված 7-րդ մահապատիժն է, գրում է Informing-ը։
Այս պահին Ճապոնիայի բանտերում մահապատժի են սպասում 125 մարդ։





























