Հերթական օձի խայթոցի դեպքն է գրանցվել` այս անգամ Լոռու մարզում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծռայությունից, օգոստոսի 9-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում օձի խայթոցով Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի` 61-ամյա Ալվարդ Հակոբյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:




























