ԱՄՆ-ում անհայտ չարագործները երկու եկեղեցի են հրդեհել, որոնց այցելուների մեծ մասն աֆրոամերիկացիներ են: Այս մասին հաղորդել են տեղական իշխանությունները:

Եկեղեցիներից մեկը գտնվում է Ջորջիա նահանգի Մեյքոն քաղաքում, մյուսը՝ Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում: Մեյքոնում քննիչները հանգել են եզրակացության, որ եկեղեցին հրդեհել են: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ասել, որ պատճառը ռասայական անհանդուրժողականությունն է, առայժմ վաղ է: Եկեղեցուց նաեւ գողացել են էլեկտրոնային սարքավորումներն ու այլ իրեր:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Շառլոթում նույնպես եկեղեցին միտումնավոր են հրդեհել: Չարագործների շարժառիթի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նախնական տեղեկություններով, երկու միջադեպի արդյունքում էլ տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում հունիսի 17-ին սպիտակամորթ երիտասարդը եկեղեցում կրակ էր բացել՝ սպանելով 9 սեւամորթի: