Ալյասկայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ եղել է 9 մարդ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Ինքնաթիռը Կաթչիկան քաղաքի մոտակայքում բախվել է ժայռին։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։
Կապը օդանավի հետ կորել էր հունիսի 25-ին։ Ինչպես հայտարարել է Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցիչ Յան Գրեգորը, DeHavilland DHC-3 Otter միատեղանի օդանավը կործանվել է անհայտ հանգամանքներում, գրում է Lenta-ն։





























