Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում վաճառքի է հանվել բնակարանը, որտեղ ժամանակին ապրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ընտանիքի հետ, գրում է «Վեստի»-ն։
Խոսքը 5-սենյականոց բնակարանի մասին է, որը գտնվում է Կոստելնայա փողոցի վրա։ Բնակարանը գնահատվում է 1,2 մլն դոլար։ Այն վարձակալել հնարավոր է ամսական 6.5 հազար դոլարով։ Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ թեեւ Սահակաշվիլին աշխատում է Օդեսայում, Կիեւում նա հաճախ է լինում։
Տունը, որտեղ գտնվում է Սահակաշվիլիի բնակարանը, կառուցվել է 1917թ.։





























